Նոր բալիստիկ հրթիռն Իրանը կոչել է ի պատիվ սպանված Քասեմ Սոլեյմանիի
International newsԻրանը նոր բալիստիկ հրթիռը կոչել է Ամերիկայի նախագահի հրամանով սպանված գեներալ Քասեմ Սոլեյմանիի պատվին: Այդ մասին հաղորդում է РИА Новости-ն:
Նշվում է, որ նոր սպառազինության ցուցադրումն անցել է երկրի Պաշտպանական արդյունաբերության օրվա նախօրեին:
Միջոցառմանը ներկայացվել է նաև «Շահիդ Աբու Մահադի» (Իրաքի շիական աշխարհազորի ղեկավարի տեղակալ, մահացել է Սոլեյմանիի հետ) թևավոր հրթիռը և Իրանի արտադրած անօդաչուները:
«Քասեմ Սուլեյմանի» մարտավարական հրթիռի հեռահարությունը հասնում է 1400 կիլոմետրի, ծովային նպատակերով նախագծված «Աբու Մահադի» թևավոր հրթիռի գործողության շառավիղը 1000 կմ է: