Ինտրիգներ, կոնֆլիկտներ, լարվածություն. Բենը Կարենը, Աղասը և այլք՝ «Գանգստեր» նոր խաղում
Interview«Գանգստեր». այսպես է կոչվում 11 հայտնի մարդու մասնակցությամբ նոր խաղը, որի շրջանակում 8 ոստիկան, որոնցից մեկը դետեկտիվ է, փնտրում է իրենց միջի 3 գանգստերին: Նոր նախագիծը նախատեսված է յութուբյան հարթակի համար:
Tert.am Life-ը ներկա է եղել առաջին խաղին, որին մասնակցել են Բեն Ավետիսյանը, Կարեն Ասլանյանը, Ցողիկ Մարտիրոսյանը, Աղաս Մանուկյանը, Հայկ Հովհաննիսյանը, Նունե Ղարիբյանը, Մերի Մովսիսյանը, Վահան Միրաքյանը, Էմմա Ազիզյանը, Նարեկ Մանուչարյանը, Մկրտիչ Քեբաբյանը: Խաղը վարում է Արթուր Գեղամյանը:
Նախագծի պրոդյուսեր Նարեկ Մանուչարյանը վստահեցնում է՝ դիտողներին սպասվում է հետաքրքիր, ինտրիգներով և կոնֆլիկտներով լի խաղ: Այն հնարավորություն կտա մասնակիցներին ճանաչելու նոր տեսանկյունից:
«Յուրաքանչյուր խաղացողի այս խաղը ներկայացնում է յուրովի, գուցե, այնպիսին, ինչպիսին նրան չենք տեսել: Ժամանակ ամեն մեկն իրեն դրսևորում է այնպես, ինչպես կա: Խաղացողից է կախված, թե ինչպես կներկայանա: Խաղի տեմպը, լարվածությունը, քննարկումներն ու հարձակումները ստիպում են, որ մասնակիցները լինեն այնպիսին, ինչպիսին կան,- ասաց նա ու հավելեց, որ թեժ խաղն առանց միջադեպերի չի անցել: -Առաջին խաղի ժամանակ ունեցանք միջադեպ, երբ Աղաս Մանուկյանն ու հաղորդավարն իրար սխալ հասկացան: Այդ միջադեպը գլխիվայր շրջեց խաղի ընթացքն ու ավելի հետաքրքիր դարձրեց: Սա ևս մեկ անգամ փաստում է, որ ոչինչ բեմադրված չէ»:
Ըստ պրոդյուսերի՝ առաջին խաղը բարդ էր, քանի որ կանոնները նոր են, մասնակիցները չունեին օրինակ, որը կարող էին դիտել և նկատի ունենալ: Այդ բացը լրացրել են խաղից 1 ժամ առաջ կազմակերպելով փորձնական խաղ: Ըստ Նարեկի՝ բուն խաղը հետաքրքիր է անցել:
Դիտարկմանը, որ «Գանգստերն» առաջին հայացքի հիշեցնում է բոլորիս հայտնի «Մաֆիա» խաղը, Նարեկն արձագանքեց. ««Մաֆիա» խաղն ունի իր կանոնները, «Գանգստերը»՝ իր: Հավատացնում եմ՝ դրանք էապես տարբերվում են»:
Նա նշեց, որ այս խաղի կանոններն իրենք են հորինել: Ընտրել են նոր խաղ, քանի որ նոր կանոնները նոր հետաքրքրություն են ապահովում:
Շարունակությունը՝ ՀՂՈՒՄՈՎ