Հայտնի են Կավանիի՝ Բենֆիկայի հետ պայմանագրի մանրամասները
SportԸստ իտալացի լրագրող Ջանլուկա Դի Մարցիոյի՝ ՊՍԺ-ի նախկին հարձակվող Էդինսոն Կավանին մոտ է «Բենֆիկային» միանալուն:
Աղբյուրի համաձայն՝ ուրուգվայցի 33-ամյա ֆուտբոլիստը եռամյա պայմանագիր կկնքի լիսաբոնյան ակումբի հետ՝ տարեկան 10 միլիոն եվրո աշխատավարձով: Ակնկալվում է, որ Կավանին ժամանելու է Պորտուգալիա օգոստոսի 24-ին:
Կավանին այս ամառ լքեց ՊՍԺ-ն՝ պայմանագրի ավարտից հետո, և կմիանա պորտուգալական ակումբին որպես ազատ գործակալ:
Ֆրանսիացի հարձակվողը ՊՍԺ-ի կազմում անցկացրած 301 խաղում դարձել է 200 գոլի և 43 գոլային փոխանցման հեղինակ: