Պարզվել է Շիրակի մարզում ողբերգական ավտովթարի հետևանքով մահացածների ինքնությունը
TVՀայաստանի քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Մ․ Բիշարյանի որոշմամբ՝ ՀՀ ՔրՕրի 242 հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով հարուցված քրեական գործի շրջանակում պարզվել է՝ երեկ օգոստոսի 23-ին Շիրակի մարզում տեղի ունեցած ողբերգական ավտովթարի հետևանքով մահացածների՝ վարորդի և վիրավորների ինքնությունը։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է՝ ավտոմեքենան վարել է Ախուրյան գյուղի բնակիչ 25-ամյա Լևոն Հովսեփյանը, ինչի հետևանքով ինքը և ուղևոր՝ Քեթի գյուղի բնակիչ 22-ամյա Թերեզա Դարբինյանը տեղում մահացել են։
Մյուս ուղևորներ՝ Քեթի գյուղի բնակիչ 46-ամյա Նվարդ Դարբինյանը, Ախուրյան գյուղի բնակիչ 28-ամյա Վարդիթեր Հովսեփյանը, Գյումրիի բնակիչներ 48-ամյա Հեղինե Հարությունյանը և 27-ամյա Արման Հարությունյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Գյումրու բժշկական կենտրոն։
Շարունակությունը՝ ՀՂՈՒՄՈՎ