ՊՆ-ն դեռ չի հաստատում հայ զինծառայողի` Ադրբեջանում գտնվելու հանգամանքը. Աբրահամյան
Analysis«Հենակետ» վերլուծական կենտրոն ՀԿ նախագահ Տիգրան Աբրահամյանն ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Հայաստանի պաշտպանության նախարարությունն այս հայտարարությամբ դեռևս չի հաստատում տվյալ զինծառայողի Ադրբեջանում գտնվելու հանգամանքը, սակայն փաստում է, որ այդ զինծառայողը մարտական հենակետում չէ և նրան գտնելու ուղղությամբ որոնողական աշխատանքներ են գնում։
Առաջին հայացքից պարզաբանման այդ ձևակերպումը հասկանալի չէ, սակայն հաշվի առնելով այն հանգամանքը, որ այս միջադեպի հետ կապված մեծ թվով հանգամանքներ դեռևս ճշտման փուլում են, ՊՆ-ն իր հրապարակային հայտարարություններում բնականաբար զգուշություն է դրսևորում։
Հասկանալի է, որ անկախ պատճառներից ու հանգամանքներից, Ադրբեջանն այս միջադեպը փորձելու է առաջին հերթին իր քարոզչական նպատակներին ծառայեցնել։ Ադրբեջանի պաշտպանության նախարարության առաջին հաղորդագրությունն արդեն իսկ այդ մասին խոսում է»։