Վրաստանում սգո օր հայտարարվեց
International newsՕգոստոսի 25-ը Վրաստանում հայտարարվել է սգո օր՝ Շատիլիի ճանապարհային տեղի ունեցած ողբերգական ավտովթարի կապակցությամբ: Համապատասխան հրամանագիրը այսօր ստորագրել է երկրի վարչապետ Գիորգի Գախարիան:
Հրամանագրի համաձայն՝ սգո օրվա կապակցությամբ, կիջեցվեն Վրաստանի բոլոր վարչական շենքերի վրայի պետական դրոշները:
Նշենք, որ Վրաստանի բարձրլեռնային Շատիլի գյուղի (Դուշեթիի մունիցիպալիտետ, Մցխեթա-Մթիանեթի շրջան) մոտակայքում մարդատար միկրոավտոբուսը ցած էր գլորվել ժայռից` մոտ 80 մետր բարձրությունից:
Ըստ ՆԳՆ-ի տեղեկատվության` վթարի զոհ է դաձել 17 ուղևոր, 3-ին հաջողվել է փրկել: 3-ն էլ տեղափոխվել են մայրաքաղաքի հիվանդանոցներ, նրանց վիճակը գնահատվում է որպես ծանր:
Տեղում շարունակվում են որոնողա-փրկարարական աշխատանքները, ինչպես նաև մահացածների նույնականացում է կատարվում:
Շարունակությունը՝ ՀՂՈՒՄՈՎ