Արևմուտքի «քավորությունն» ու հայտնի շնորհավորանքը․ «Փաստ»
International news«Փաստ» օրաթերթը գրում է
«Փաստ» թերթի տեղեկություններով, Նիկոլ Փաշինյանի կողմից Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին շնորհավորելու փաստի հետ կապված ներիշխանական կուլիսներում բավականին լուրջ տարաձայնություններ են եղել, որոնք առկա են մինչ օրս։ Այս հարցում հիմնական քննադատողի դերում է իշխանության արևմտյան ուղղվածության թևը, որը բացահայտ դժգոհ է եղել Փաշինյանի այդ քայլից։
Կառավարության մեր աղբյուրի փոխանցմամբ, այս առումով բավական կոշտ են եղել հատկապես, այսպես կոչված, սորոսական սեկտորրից եկած գնահատականները։ Ի դեպ, սրան զուգահեռ, մեր տեղեկություններով, ծրագրեր են քննարկվում հակառուսական և հակաԵՏՄական նոր արշավներ կազմակերպելու համար:
Իսկ ՀՀ-ում նման տրամադրությունների կնքահայրերը հենց արևմտյան ֆինանսավորում ունեցող մի քանի կառույցներն են, որոնք այս գործում էական ու գրեթե անկյունաքարային դերակատարություն ունեն, ավելին՝ հատուկ հանձնարարության համաձայն, այս կառույցներում ներառված և սատելիտ հանդիսացող ներկայացուցիչները պետք է ամեն ինչ անեն՝ ցանկացած հակառուսական ալիքի առաջացմանը զուգահեռ տեղեկատվական և հանրային դաշտում ողջ բողոքավոր հատվածում կազմակերպված կոնսոլիդացիան ապահովելու համար։
Թերթի տեղեկություններով, այս ֆոնին տեղի է ունենալու մի նոր նախաձեռնություն, որն, ըստ Արևմուտքի, ավելի է խարխլելու հայ-ռուսական հարաբերությունները։ Մասնավորաբար, մենք տեղեկություններ ունենք, որ առաջիկայում նախատեսվում է, որ ԵՄ-ն և արևմտյան հիմնադրամները կտրուկ կավելացնեն ՀՀ-ին տրվող դրամաշնորհները:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում