Ինդոնեզիայում մահացած 12-ամյա աղջիկը վերակենդանացել է՝ բացելով աչքերը
International newsԻնդոնեզիայում մահացած 12-ամյա աղջնակը վերակենդանացել է, երբ իր ծնողներն արդեն հուղարկավորության արարողությանն են պատրաստվել, հայտնում է Daily Star պորտալը։
Աղբյուրը մանրամասնում է, որ աղջկան հոսպիտալացրել էին քրոնիկ շաքարախտի հետևանքով առաջ եկած բարդությունների պատճառով։ Հիվանդանոցում գտնվելու գիշերն աղջիկը մահացել է, որից հետո ծնողները նրա հուղարկավորությանն են պատրաստվել։
Ականատեսների համաձայն՝ մարմնի լվացման ժամանակ աղջիկը բացել է աչքերը, վերականգնվել է մարմնի ջերմաստիճանը, իսկ սիրտը կրկին սկսել է աշխատել։ Նշվում է, որ չնայած բժիշկների ջանքերին՝ «վերակենդանանալուց» մեկ ժամ անց աղջիկը կրկին մահացել է։
Շարունակությունը՝ ՀՂՈՒՄՈՎ