Պուտինը՝ այլ երկրների հետ թռիչքների վերսկսման մասին
International newsՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը փոխվարչապետ Տատյանա Գոլիկովայի հետ քննարկել է այլ երկրների հետ թռիչքների վերսկսումը: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:
Կառավարության անդամների հետ հանդիպմանը նախագահը նշել է, որ փոխվարչապետի հետ արդեն խոսել է ապագայում ավիահաղորդակցության կարգի և տեմպերի մասին:
Ռուսաստանը միջազգային թռիչքները վերսկսել է օգոստոսի 1-ից: Առաջին փուլում թռիչքներ են իրականացվել միայն Մոսկվայից, Սանկտ Պետերբուրգից և Դոնի Ռոստովից:
Հետագայում այս ցուցակում ներառվել են Կազան, Կալինինգրադ, Նովոսիբիրսկ:
Երկրները, որոնց հետ առաջինն են վերականգնվել թռիչքները՝ Մեծ Բրիտանիան (Լոնդոն), Թուրքիան (օգոստոսի 1-ից Անկարա և Ստամբուլ, օգոստոսի 10-ից ՝ Անթալիա, Բոդրում և Դալաման) և Տանզանիա (Զանզիբար կղզի):
Շարունակությունը՝ ՀՂՈՒՄՈՎ