Նիկոլ Փաշինյանը նոր պաշտոն է նախատեսել իր զարմիկ Սիփան Փաշինյանի համար
Analysis«Իրավունք» թերթը գրում է. «Առնետները սովորաբար լքում են խորտակվող նավը, սակայն քաղաքական առնետավազքը երբեմն բթացնում է խորտակման վտանգն ու ողբերգությունից փրկվելը դառնում է անհնարին…
Ծայրահեղ ճգնաժամային իրավիճակում հայտնված Հայաստանի իշխանությունները վերջին շրջանում որդեգրել են «սգահան» լինելու իրենց տարբերակը, իսկ ահա իրականության զգացումը կորցրած «առնետները» կարծես թե չեն պատրաստվում առիթը բաց թողնել և հրաժարվել թակարդի բուրավետ պանիրներ խժռելու իրենց ցանկությունից:
Իջևան քաղաքում վերջին օրերին բավականին սկանդալային լուրեր են շրջանառվում: Փաշինյանամերձ շրջանին մոտ կանգնած մեր աղբյուրը հայտնում է, որ Իջևան քաղաքում վերջին օրերին սենսացիոն լուրերը շատերի զարմանքն են հարուցել:
Մեր աղբյուրի խոսքով` Նիկոլ Փաշինյանի գլխում նոր «հանճարեղ» գաղափարներ են հղացել, համաձայն որի` Կոտայքի մարզպետի պաշտոնը, որն արդեն տևական ժամանակ է, ինչ թափուր է, պետք է ստանձնի Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը:
Մեր աղբյուրի պնդմամբ` ուշագրավ է այն, թե ով է փոխարինելու Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանին: Մեր աղբյուրը նշում է, որ Նիկոլ Փաշինյանը քանի որ քաջ գիտակցում է, որ Իջևանի քաղաքապետի ԺՊ Հայկ Ղալումյանը Իջևանում չսիրված և հասարակության կողմից չընդունված մեկն է, այդ իսկ պատճառով վերջինս որոշել է մարզպետի պաշտոնը նվիրել հենց նրան` զերծ մնալով առաջիկայում անցկացվելիք քաղաքապետի ընտրությունների խայտառակ պարտությունից:
Շարունակությունը՝ ՀՂՈՒՄՈՎ