«Գոշը վերջին սերնդի iPhone-է նվիրել». Wing 21-ը` 25-ամյակի անակնկալների, մեքենա ձեռք բերելու և մարդկային արժեքները կարևորելու մասին
InterviewՄարիաննա Քոքչյանը, ով բոլորին հայտնի է Wing 21 կեղծանվամբ, երեկ նշել է ծննդյան 25-ամյակը: Նա Tert.am Life-ի հետ զրույցում ասաց, որ օրն իր համար անակնկալներով լի է եղել:
Նրա խոսքով` կեսգիշերին իրեն շնորհավորելու են եկել ընկերները. «Գոշի, Ժաննա Բուտուլյանի, Լուսինեի և մյուսների կողմից անակնկալ ստացա, բոլորը մեր տուն էին եկել` տորթով, փուչիկներով, նվերներով: Նույնիսկ ընկերներիցս մեկը, ով մասնագիտությամբ բժիշկ է, աշխատանքից մի քանի րոպեով փախչել էր` ինձ շնորհավորելու համար: Հենց բժշկական խալաթով էլ եկել էր: Ընկերներս իրենց հետ այնքան հետաքրքիր տորթ էին բերել: Մինչև այդ ընկերներիցս Լուսինեն ասաց, որ տորթի վրա ես եմ պատկերված, բայց պարզվեց` վիշապ էր»,-ժպիտով նշեց նա:
Ըստ Մաշի` ծննդյան տոնը նշել չի ցանկացել, բայց միջամտել են ընկերները. «Նպատակ չունեի նշել օրը, բայց ընկերներս գեղեցիկ տոն էին կազմակերպել Դիլիջանում: Գրեթե վերջին պահին իմացա, որ ծնունդս նշում ենք, բայց իմանալուն պես` տորթն ինքս ընտրեցի: Ամեն ինչ հրաշալի անցավ, շնորհակալ եմ ընկերներիցս,-ասաց նա և հավելեց, որ երեկվա ամենտպավորիչ նվերը հեռախոսն է եղել.- Գոշը վերջին սերնդի iPhone-է նվիրել»:
Մաշն ասաց, որ ամեն տարիք իր գեղեցկությունն ունի, մեծանալուց չի վախենում. «Ընդամենը մեկ կյանք ունեմ, ավելի լավ է` վայելեմ: Տարիքի հետ մտածողության մեջ շատ բան է փոխվում, բայց նույն կենսուրախն եմ, դա անփոփոխ է: Մեծանալով միայն շատ բան ես հասկանում: Առաջ մարդկանց այլ ձևով էի նայում, հիմա տեսնում եմ մեդալի երկու կողմը: Շատ եմ կարևորում մարդկային արժեքները, թե ովքեր են կողքիս և ինչի համար»:
Նա նշեց, որ տորթի մոմերի հետ երազանքներ չի կապում, նպատակի մարդ է. «Երազանքներն անկատար են, իսկ ես ցանկանում եմ իրական նպատակներ ունենալ: Շատ նպատակներ կան, որոնք ուզում եմ իրագործել մինչև 30-ը, բայց չեմ կարող դրանք թվարկել: Ովքեր ինձ հետևում են, մինչև 30-ը կտեսնեն իմ անելիքները: Կարևորը` հասցնում եմ իրագործել նպատակներս, քանի որ ունեմ ցանկություն,-ասաց Մաշն ու հայտնեց` այս տարի մեքենա է ձեռք բերել.-Առաջին մեքենաս ոչ բարեհաջող ավարտ ունեցավ, քանի որ ոչ իմ մասնակցությամբ վթարի ենթարկվեց: Իմ առջև խնդիր էի դրել` մեկ տարվա մեջ մեքենա գնել, ստացվեց»:
Շարունակությունը՝ ՀՂՈՒՄՈՎ