«Կարծես թե, կերպարիս անձնական կյանքում փոփոխություններ են սպասվում». Էլեն Ասատրյանը` «Հարս չկա» սիթքոմի երկրորդ եթերաշրջանի և Նիկ Եգիբյանի ու Գևորգ Մկրտչյանի հետ զուգերգերի մասին
InterviewԴերասանուհի Էլեն Աստարյանը շուտով կներկայանա միանագամից մի քանի նոր աշխատանքներով: Tert.am Life-ի հետ զրույցում Էլենն ասաց, որ առաջին նորությունն իր և Նիկ Եգիբյանի զուգերն է, որի պրեմիերան նախատեսում են օրերս:
«Նիկի մոտ դեռ նոր ստեղծվող մեղեդի ունեի, որին դեռ կյանք չէինք տվել: Նա որոշեց, որ պետք է զուգերգերի ալբոմ ունենա և ինձ առաջարկեց այդ երգը կամ մեկ այլ երգ միասին երգենք: Ես հասկացա, որ այդ երգը Նիկի հետ զուգերգով ավելի գեղեցիկ կլինի ու համաձայնեցի: Երգը ոչ շատ մեղեդային է, ոչ էլ շատ արագ, թեման սիրային բաժանումն է, մեքենայի մեջ լսելու համար հարմար է երգը»,-ասաց Էլենը:
Երգի անվանումը դեռ որոշված չէ, խոսքերի հեղինակը Վլադմիր Պողոսյանն է: «Երգի հստակ անվանումը դեռ չենք որոշել, տարբերակներ կան, որոնք քննարկում ենք: Իսկ ինչ վերաբերվում է Վլադին, ապա ասեմ, որ նա վերջերս հայտնիների համար շատ երգեր է գրում: Երգի խոսքերը Վլադը գրել է նաև Նիկի օգնությամբ: Նիկը թեման էր առաջարկում, Վլադն էլ ըստ դրա գրում էր խոսքերը»,-նշեց դերասանուհին:
Էլենի խոսքով` բացի Նիկի հետ զուգերգը, ունի ևս երկու նոր երգ, որոնք երկուսն էլ տեսահոլովակ կունենան: «Դրանցից մեկը զուգերգ է երգիչ Գևորգ Մկրտչյանի հետ, որը ռիթմիկ ու շատ պարային երգ է: Հիմա նախապատրաստական աշխատանքներն են ընթանում, մնում է` նկարահանել տեսահոլովակը, որի պրեմիերան նախատեսում ենք աշնանը: Իսկ իմ երգի մասին դեռ ոչինչ ասել չեմ ցանկանում,-ասաց նա և հավելեց, որ շուտով կսկսվեն նաև «Հարս չկա 2» նախագծի նկարահանումները:-Հիմնական դերասանական կազմը պահպանվել է, բայց գուցե նոր դերասաններ էլ ավելանան կազմին: Շատ հետաքրքիր է լինելու: Կոնկրետ ոչինչ ասել չեմ կարող, բայց, կարծես թե, կերպարիս անձնական կյանքում փոփոխություններ են սպասվում»:
Դերասանուհին նաև ասաց, որ վերջին շրջանում նկարահանվելու շատ առաջարկներ է ստացել, բայց մերժել է դրանք: ««Հարս չկա» նախագծի նկարահանումները տևում են, օրինակ, 1-1,5 ամիս, գնում ենք առավոտյան, վերջացնում` ուշ գիշերին: Այս ռիթմով հնարավոր չէ այլ նախագծում նկարահանվել: Առաջարկ կար, որն իսկապես ուզում էի ընդունել, ինչ-որ բան անել, որ կարողանամ համատեղել, բայց հասկացա` անհնար է, ստեղծվելու են անիմաստ կոնֆլիկտային իրավիճակներ, քանի որ չեմ հասցնելու: Ավելի լավ է` անեմ մի բան, բայց դա լավ անեմ»:
Շարունակությունը՝ ՀՂՈՒՄՈՎ