Էրդողանն այս տարի չի այցելի Աթաթուրքի դամբարան․ նրան հանգիստ չի տալիս Աթաթուրքի փառքը․ թուրքագետ
BlogԹուրքագետ Կարեն Հովհաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է․
«Այսօր Թուրքիայում նշվում է հաղթանակի օրը, որը նաև համարվում է բանակի օր։ Էրդողանի արարողակարգի ցանկն եմ նայում և ինչպես որ ակնկալում էի, Էրդողանն այս տարի չի այցելի Աթաթուրքի դամբարան։ Այս և այլ պետական տոներին, որպես կանոն արարողակարգի մեջ մտնում է նաև այց դամբարան, որն այս տարի տեղի չի ունենանա։ Էրդողանը մասնակցելու է ավանդական մի շարք միջոցառումների, որոնց մեջ է մտնում ռազմական բարձրագույն հաստատության շրջանավարտների դիպլոմները հանձնելու արարողությունը։
Էրդողանին հանգիստ չի տալիս Աթաթուրքի փառքը և փորձում է դառնալ նոր աթաթուրք Թուրքիայի համար»։