Պուտինն ու Լուկաշենկոն կհանդիպեն Մոսկվայում
International newsՌուսաստանի և Բելառուսի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Ալեքսանդր Լուկաշենկոն հեռախոսազրույցում պայմանավորվել են, որ առաջիկա շաբաթներին հանդիպում կանցկացնեն Մոսկվայում: Այս մասին, ТАСС գործակալության փոխանցմամբ, կիրակի օրը հայտնել է Կրեմլի մամուլի ծառայությունը:
«Պայմանավորվածություն ձեռք բերվեց առաջիկա շաբաթների ընթացքում հանդիպում անցկացնել Մոսկվայում», - ասվում է հաղորդագրությունում:
Մամուլի ծառայությունից նաև տեղեկացրել են, որ զրույցի ընթացքում նախագահները «հաստատել են ռուս-բելառուսական դաշինքն առավել ամրապնդելու և բոլոր ոլորտներում փոխշահավետ համագործակցությունն ընդլայնելու փոխադարձ տրամադրվածությունը»: