Հայտնի է, թե որքան կվճարի «Բարսելոնան» Սուարեսի հետ գործող պայմանագիրը խզելու համար
Sport«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանը Սուարեսին չի տեսնում թիմի հետ կապված իր ծրագրերում: «Բարսելոնան» պետք է 14 միլիոն եվրո վճարի հարձակվող Լուիս Սուարեսի հետ գործող պայմանագիրը խզելու համար, հայտնում է Goal-ը:
Ուրուգվայցի հարձակվողը մտադիր է շարունակել մարզվել «Բարսելոնայի» հետ, քանի դեռ ակումբը չի որոշել վաղաժամ խզել պայմանագիրը: Կատալոնացիների կողմից պահանջվող գումարի վճարման դեպքում Սուարեսը կլքի ակումբը որպես ազատ գործակալ:
Հաղորդվում է, որ Սուարեսի նկատմամբ հետաքրքրություն են ցուցաբերում այնպիսի ակումբներ, ինչպիսիք են «Յուվենտուսը» , «Աթլետիկոն» և «Այաքսը»:
Լուիս Սուարեսը 2019/2020 մրցաշրջանում ակումբային մակարդակով բոլոր մրցաշարերում մասնակցել է 36 հանդիպման, դարձել 21 գոլի եւ 10 գոլային փոխանցման հեղինակ: 2007 թվականից Սուարեսը հրավիրվում է Ուրուգվայի ազգային հավաքական: