Իշխանական վերնախավը երկյուղած է հանրահավաքների վերաբերյալ հայտարարությունից, որովհետև Գ. Ծառուկյանն է դա արել...
BlogԳուրգեն Սահակյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.
Մինչ մարդիկ weekend-ին իրենց հանգիստ էին պլանավորում և վայելում, հանրահայտ շպիոն-պատգամավորն իր գրպանային խոսնակներին, իր սեփական կայքում, Գագիկ Ծառուկյանի վերջին հայտարարության՝ մեծ հանրահավաքի և հետագա քաղաքական զարգացումների ու հանդիպումների վերաբերյալ, զազրախոսություններ էր պատվիրել:
Ակնհայտ է, որ իշխանական վերնախավը երկյուղած է այդ հայտարարությունից, առավելևս, երբ դա արվել է խորհրդարանական ընդդիմադիր ամենամեծ խմբակցության ղեկավար, հանրության շրջանում բարձր հեղինակություն վայելող Գագիկ Ծառուկյանի կողմից:
Այսինքն ըստ էության, իշխանական վերնախավը ռեալ է գնահատել իրավիճակը և Ծառուկյանի վարկանիշն էլ համադրելով դրան, հասկացել են, որ ահռելի մեծ վտանգ կարող է առաջանալ իրենց անմեղսունակ Կառավարության համար: Եվ ահա հենց դա է պատճառը, որ իշխանական քարոզչամեքենայի ամենաստորին էշելոնից մինչև ամենաբարձր մակարդակով, հրահանգվել է սևացնել այդ պրոցեսը, թերհավատություն սերմանել մարդկանց մեջ, որպեսզի կանխվի հնարավոր հանրահավաքի վտանգը: Սակայն, արդեն իսկ խնդիրը ոչ թե բարոյահոգեբանական մակարդակի վրա է, այլ նաև սոցիալտնտեսական, երբ մարդիկ ապաշնորհ կառավարման արդյունքում, օրվա հացի խնդիր ունեն, էլ չենք խոսում մի շարք անվտանգային գործոնների մասին: Այսինքն սին մեղադրականները, Ծառուկյանին այս կամ այն օդիոզ դեմքերի հետ ասոցացնելը չի ունենալու այն էֆեկտը, որն ակնկալվում է, քանզի կրկնում եմ այստեղ խնդիրն արդեն սոցիալտնտեսական բնույթ էլ է կրում:
Այս համատեքստում էլ ռացիոնալ է, որ մարդիկ, իրենց խնդիրների լուծումները փնտրում են հենց Ծառուկյանի մոտ, քանզի տարիներ ի վեր, հենց նրա խոսքն է գործով ապացուցվել, ի տարբերություն ներկայիս իշխանավորների, ովքեր խաբված և հուսալքված ժողովրդին շարունակում են պոպուլիստական ստերով կերակրել:
Ամեն բան հատել է տրամաբանության սահմանները և եթե իշխանական վերնախավն իր փրկությունը տեսնում է շպիոն-պատգամավորի «պոդռուչնի շների» վայրահաչոցների մեջ, ապա կարելի է ազդարարել, որ նրանք այլևս սպառված են և երկրում, դրական և սպասելի փոփոխություններն այլևս ժամանկի հարց են...