Սաակաշվիլիին պետք է վերադարձնենք Վրաստան. Կոբախիձե
International newsՎրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցության գործադիր քարտուղար Իրակլի Կոբախիձեն անդրադարձել է Վրաստանի երրորդ նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի հայտարարությանն առ այն, որ ինքը ծրագրում է վերադառնալ հայրենիք: Այս մասին հաղորդում է Aliq.ge-ն։
«Պետք է իրականացնենք նրա խոստումն ու վերադարձնենք Վրաստան, որ նախկին նախագահը պատասխան տա օրենքի առաջ»,- ասել է Կոբախիձեն:
Կոբախիձեի խոսքերով՝ Միխեիլ Սաակաշվիլիի տարածած տեսանյութում հնչած ներողությունը խոսում է այն մասին, որ նա ընդունում է իր իրականացրած հանցագործությունները:
Հիշեցնենք՝ օգոստոսի 27-ին Վրաստանի երրորդ նախագահ Միխեիլ Սաակաշվիլին նոր տեսանյութ է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում, որտեղ խոսում է իր գործունեության և ապագա ծրագրերի մասին:
Սաակաշվիլին մասնավորապես նշում է, որ վերջին 7 տարիները իրեն հնարավորություն են տվել մտածել և վերագնահատել շատ հարցեր: Նախկին նախագահի խոսքերով՝ այժմ նա ավելի լավ գիտի, թե ինչպես ավելի լավ ծառայի իր երկրին և խուսափի խնդիրներից: