Մահացել է Ռուսաստանի առաջին օմբուդսմենը
International newsՄահացել է Ռուսաստանի նախկին օմբուդսմեն Օլեգ Միրոնովը: Այս մասին Instagram-ում հայտնել է Ռուսաստանի Դաշնությունում Մարդու իրավունքների պաշտպան Տատյանա Մոսկալկովան:
Նա 82 տարեկան էր:
Օլեգ Օրեստովիչ Միրոնովը զբաղեցրել է իր պաշտոնը 1998-2004 թվականներին:
Մոսկալկովան նշել է, որ «նա օգնել է շատ մարդկանց, մեծ աշխատանք է կատարել իրավաբանական կրթության ոլորտում, առաջին շփումներն այլ պետությունների օմբուդսմենների հետ»:
Իր կյանքի ընթացքում նա գրել է ավելի քան 200 գիտական աշխատանք սահմանադրական իրավունքի, պետության և իրավունքի տեսության, քաղաքագիտության վերաբերյալ: