Ռուսաստանում նոր որոշում է ստորագրվել սահմանը հատելու մասին
International newsՌուսաստանի քաղաքացիներին թույլ են տվել բազմակի անգամ հատել սահմանը և մեկնել այլ երկրներ: Համապատասխան որոշումը ստորագրել է ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը:
Ռուսաստանցիները կարող են մեկնել այն երկներ, որտեղ ունեն խնամքի կարիք ունեցող ազգականներ:
Մինչ այս ՌԴ քաղաքացիները կարող էին միայն մեկ անգամ հատել սահմանը:
Նշենք, որ որոշումը վերաբերում է նաև խնամակալներին ու հոգաբարձուներին: