«Դո՛ւրս արի Twitter-ից և կենտրոնացի՛ր դպրոցների անվտանգ վերաբացման խնդրի վրա». Բայդենը դիմել է Թրամփին
International newsԱՄՆ նախկին փոխնախագահ, Դեմոկրատական կուսակցությունից նախագահի թեկնածու Ջո Բայդենը գործող նախագահ Դոնալդ Թրամփին կոչ է արել «դուրս գալ Twitter-ից» և կենտրոնանալ կորոնավիրուսի համավարակի պայմաններում դպրոցներն անվտանգ վերաբացելու խնդրի վրա, գրում է The Guardian-ը։
Ելույթ ունենալով Դելավեր նահանգի իր հայրենի Ուիլմինգթոն քաղաքում՝ Բայդենը դպրոցների հետ կապված իրավիճակը որակել է «ազգային արտակարգ իրավիճակ»։
«Պարոն նախագահ, որտե՞ղ եք դուք: Ինչո՞ւ չեք աշխատում այդ խնդրի վրա: Մեր դպրոցները շտապ ֆինանսավորում ստանալու կարիք ունեն։ Պարոն նախագահ, սա ձեր աշխատանքն է»,- հայտարարել նա։
Նրա խոսքով՝ ԱՄՆ նախագահը հասարակության շրջանում «վախ ու պառակտում մտցնելու փոխարեն» պետք է ապահովեր ամերիկացի երեխաների անվտանգ վերադարձը դպրոց։
«Դո՛ւրս արի Twitter-ից և խոսի՛ր Կոնգրեսում երկու կուսակցությունների առաջնորդների հետ: Հրավիրի՛ր նրանց Օվալաձև սենյակ։ Դու միշտ խոսում ես բանակցություններ վարելու ունակությանդ մասին»,- ասել է նախագահի պաշտոնի հավակնորդը։
Պարբերականը նշում է, որ այս շաբաթ՝ ԱՄՆ-ում համաճարակի սկսվելուց ավելի քան վեց ամիս անց միլիոնավոր երեխաներ չեն կարողացել հաճախել դպրոց և անցել են առցանց ուսուցման, ինչը կարող է մեծ խոչնդոտ լինել աշխատող ծնողների համար։