Լուկաշենկոն հայտնվել է Ուկրաինայի «սև ցուցակում»
International newsՍեպտեմբերի 3-ին ուկրաինական սկանդալային հայտնի «Миротворец» կայքի տվյալների բազայում հայտնվել են Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի վերաբերյալ տվյալներ:
Կայքում նշվում է, որ Բելառուսի նախագահը «ռուսամետ ահաբեկիչների և ռուս զավթիչների հանցակիցն է», ովքեր ոտնձգություն են կատարել «Ուկրաինայի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության նկատմամբ»:
«Խախտելով միջազգային պայմանագրերը և համաձայնագրերը, չնայած Ուկրաինայի համապատասխան խնդրանքին, նա հանձնարարել է Ռուսաստանին (ագրեսոր երկիր) հանձնել զինյալների և վարձկանների, որոնք Ուկրաինայի տարածքում ռազմական հանցագործություններ են կատարել»,-նշված է կայքում:
Բացի այդ, նշվում է, որ, համաձայն Լեհաստանի վարչապետ և Եվրախորհրդի նախկին նախագահ, ԵՄ ամենամեծ Եվրոպական ժողովրդական կուսակցության ներկայիս նախագահ Դոնալդ Տուսկի` 2014թ. գարնանը Լուկաշենկոն առաջարկել է ստեղծել ուկրաինա-բելառուսական դաշինք, որ ղեկավարը ինքը կլիներ:
«Миротворец» կայքը գործում է 2014թ․-ից և հայտնի է սկանդալային հրապարակումներով, որոնք մերկացնում են Դոնբասի աշխարհազորայինների, ռուս հասարակական գործիչների, արտիստների, լրագրողների, իշխանության ներկայացուցիչների, ինչպես նաև Ուկրաինայի շատ քաղաքացիների անձնական տվյալները։