Yerevan, 20.March.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


«Ամեն ինչ ներում եմ, բայց դրա հետ մեկտեղ միշտ փորձում եմ հասկանալ այդ ամենի ցավը». Գայանե Ավետիսյանի նոր ֆոտոշարքն ու 20 փաստ՝ դերասանուհու մասին

Interview

Դերասանուհի Գայանե Ավետիսյանը նոր ֆոտոշարք է իրականացրել լուսանկարչուհի Աննա Ալեքսանյանի հետ: Գայանեն լուսանկարներն առաջինը տրամադրել է NEWS.am STYLE-ին եւ պատասխանել մեր՝ «20 փաստ հայտնիների մասին» խորագրի հարցերին:

Գայանե, առավոտդ սկսվում է...

Առավոտս միշտ մայրիկիս զանգով է սկսվում, քանի որ նա Միացյալ Նահագներում է բնակվում եւ մեր ժամային գոտին այդ ժամանակ է համընկնում: Մայրիկիս ձայնով սկսվող առավոտն ինձ համար ամենահրաշալին է:

Սնունդ կամ ըմպելիքառանց որի չես պատկերացնում օրդ:

Առանց ջրի կյանք չունեմ: Օրվա ընթացքում ավելի շատ միրգ ու կաթնամթերք եմ օգտագործում:

Կերակուրորը տանել չես կարողանում:

Այն, ինչ կապված է սոխի ու սխտորի հետ: Փոքր ժամանակ չէի սիրում սպիտակաձավարի շիլա (манная каша), ու մինչ օրս չեմ սիրում:

Հասակդ ու քաշդ:

Հասակս՝ 161 սմ, քաշս՝ 50 կգ:

Տղամարդկանց մեջ այն հատկանիշներըորոնք ամենից շատ ես գնահատում:

Երբ տղամարդը զգում է, որ ինքը տղամարդ է, եւ դա ցույց է տալիս:

Սիրահարվա՞ծ եսթե՞ սիրում ես:

Ես հավերժ սիրահարված եմ կյանքին...

Ինչպե՞ս են քեզ դիմում ամենամտերիմ մարդիկ:

Գայկա, Գայուշ, Սկյուռիկ (քանի, որ միշտ «պոչիկով եմ» (ծիծաղում է)):

Ի՞նչ ֆոբիաներ ունես:

Վախենում եմ բացարձակ մթությունից ու այն ջրից, որը պղտոր է, որի հատակը չի երեւում: Երեւի` վախենում եմ անորոշությունից:

Ամենախենթ քայլըոր երբեւէ արել ես:

Երեւի՝ իմ կյանքում կան բաներ, որոնք դեռ չեմ արել ու կարծում եմ՝ առջեւում կլինեն, քանի որ դեռ չեմ արել այնպիսի քայլեր, որոնք խենթ կարելի է համարել:

Ի՞նչը երբեք չես ների:

Ես շատ ներողամիտ եմ, գրեթե ամեն ինչ ներում եմ, բայց ներելու հետ մեկտեղ միշտ փորձում եմ հասկանալ այդ ամենի ցավն ու այնպես անել, որ երբեւէ չառնչվեմ դրա հետ; Ի՞նչը երբեք չեմ ների… կարծում եմ՝ չկա նման բան, ուղղակի, շատ դժվար է ինձ հիասթափեցնելը, որից հետո էլ հետ դարձի ճանապարհ չկա…

Քեզ ո՞ր գրական հերոսին ես նմանեցնում:

Չեմ նմանեցնում ոչ մեկին, որովհետեւ գրական հերոսները վերցված են կյանքից, բայց իրենք ստեղծագործողների, գրողների երեւակայության արդյունքն են: Ես աշխատում եմ ապրել շատ ռեալ, հողին կպած, բայց աչքերս՝ դեպի երկինք: Դրա համար չէի ցանկանա նման լինել որեւէ գրական հերոսի, որովհետեւ նրանք հաճախ դժվար ճակատագիր ու կյանքի վատ ավարտ են ունենում: Մեզանից յուրաքանչյուրն էլ իր ստեղծած «գրական հերոսն է»:

Քո ականջակալներում հաճախ ի՞նչ հնչում էեւ արդյոք լսո՞ւմ ես քո գրած երգերը:

Իմ ականջակալներում շատ տարբեր երաժշտություն է հնչում՝ դասականից մինչեւ ռոք: Երեւի՝ հոգեվիճակից է կախված: Իմ գրած երգերը հաճախ չեմ լսում, այն ժամանակ եմ լսում, երբ ընկերներս են միացնում: Ավելի հաճախ դասական երաժշտություն եմ լսում, որտեղ կարելի է տարբեր տրամադրություններ գտնել: Բայց ամեն օր չի որ ժամանակային առումով հաջողվում է լսել երաժշտություն:

Ի՞նչ ես ամենից համեղ պատրաստում:

Շատ եմ սիրում խոհանոցում լինել, այնտեղ նյարդերս հանգատացնում եմ, սիրում եմ ստեղծագործել: Ցանկացած ուտեստ երկրորդ անգամ պատրաստելիս տարբեր է ստացվում: Ընկերներս ասում են, որ շատ համեղ տորթեր եմ պատրադտում, ձկան խաշլամա, իսկ հայրկս շատ է հավանում իմ պատրաստած բորշը:

Երեք իրոր պարտադիր վերցնում ես տնից դուրս գալիս:

Դրամապանակ, հեռախոս եւ տան բանալի:

Գույնորը լավագույնս բնորոշում է քեզ:

Կանաչ եւ սպիտակ:

Երեւանում ամենասիրելի վայրդ:

Աբովյան փողոց:

Քո բնավորության ամենաբարդ գիծը:

Կարծում եմ՝ ամենաբարդ գիծս այն է, որ ես կյանքում չեմ փորձում խաղալ եւ այլ մարդ ներկայանալ: Բոլորի հետ այնպիին եմ, ինչպիսին կամ: Այլ հարց է՝ մարդիկ հավատո՞ւմ են դրան, թե՞ ոչ: Նաեւ, եթե որեւիցե բան չեմ ուզում, ստիպված չեմ անում, որովհետեւ հասկացել եմ, որ եթե հակառակն եմ անում, մի քանի օր շարունակ տանջվում եմ, ինքս իմ հոգուն նեղացնում եմ, նույնիսկ, եղել են դեպքեր, երբ դրա պատճառով ջերմել եմ կամ ֆիզիկապես վատ եմ զգացել...

Վերջին անգամ ինչո՞ւ ես նեղվել/ինչի՞ց:

Վերջին անգամ նեղվել եմ, որովհետեւ հայրս վատառողջ էր: Ես, առհասարակ, նեղվում եմ, երբ մարդիկ առողջ չեն: Ուզում եմ, որ բոլորը լինեն առողջ, իսկ աշխարհը լինի խաղաղ: Իրականում նեղվել պետք է այսպիսի բաներից, ոչ թե, որ, օրինակ, տվյալ կոշիկի գույնի մեքենա չունես, կամ նյութական բնույթի այլ բաներից...

Ամենազավեշտալի բամբասանքըոր երբեւէ քո մասին լսել ես:

Իմ անձի շուրջ շատ չեն բամբասում, բայց զավեշտալի մի շարք բաներ լսել եմ, որոնցից դժվարանում եմ առանձնացրել: Հետաքրքիր է, որ մարդիկ փաստորեն ինձ լավ են ճանաչում, որովհետեւ «Երկուսով» սերիալի իմ կերպարին դիտելիս հասկանում են, որ խաղում եմ, ոչ թե այդպիսին եմ: Ինձ հաճախ են ասում՝ «Ինչ լավ ես խաղում այդ դերը»:

Ամենաչսիրածդ հարցըոր տալիս են:

Ինչո՞ւ չես ամուսնանում (ծիծաղում է):

Շարունակությունը՝ ՀՂՈՒՄՈՎ

The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the DiasporaNew Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback “My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Network Unibank’s perpetual bonds have been listed on the Armenia Securities Exchange 2% Cashback on Payments Made with AraratBank Arca CardsOrder an IDBank Arca Classic card and enjoy up to 2% cashbackIDBank has summed up the raffle held within the framework of IDsalary payroll package: 55 lucky winners have received their prizes Ucom and Hero House Yerevan Continue Cooperation KardaLove 5th Anniversary Festival Held under the Title Sponsorship of AraratBankAmeriabank Opens a New Branch in Artashat: Special Offers for New CustomersDangerous Generosity: IDBank Warns of a Rise in Fake Online SurveysJustice Turned Into a Show: The Real Purpose Behind the Case Against Vahe HakobyanIdram, Mediamax and Hayordi Foundation Launch Initiative Ahead of Book Giving DayAraratBank Receives Mastercard “Excellence in Strategic Marketing” AwardIDBank has opened a representative office in Glendale, CaliforniaTeam Holding Announces the Launch of the Second Tranche of Its USD Bond Placement. Underwriter - Freedom Broker Armenia