ԱՄՆ-ում ինքնասպան է եղել «Սանտա Բարբարա» սերիալից հայտնի դերասան Փիթեր Լիկասին
CultureԱմերիկացի դերասան Փիթեր Լիկասին, որը հայտնի է «Սանտա Բարբարա» սերիալում և «Ծաղրածու-մարդասպանները տիեզերքից» ֆիլմում կերտած իր դերերով, ինքնասպանություն է գործել։ Այս մասին Facebook-ի իր էջում հայտնել է դերասանի ընկեր Մայքլ Սիգելը։
«Օգոստոսի 27-ին իմ ընկեր, եղբայր ու գործընկեր Փիթեր Լիկասին տանուլ տվեց դեպրեսիայի դեմ պայքարը և ինքնասպան եղավ։ Փիթերը երկար տարիներ պայքարում էր դեպրեսիայի դեմ», - ասված է հաղորդագրության մեջ։
Սիգելը նաև պատմել է, որ Լիկասիին ճանաչել է երկար տարիներ՝ այդ ծանոթությունն անվանելով իսկական բարեկամություն։
«Նա ազնիվ ու հոգատար մարդ էր։ Ինձ բախտ է վիճակվել 16 տարի նրա հետ աշխատել բեմի վրա։ Բայց ավելի հաջողակ եմ այն պատճառով, որ 38 տարի նրա ընկերն եմ եղել և նրա շնորհիվ իմացա, թե ինչ է իսկական բարեկամությունը»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Նշենք, որ Լիկասին ծնվել է 1959թ. ապրիլի 1-ին։ 1989 թվականին նա խաղացել է «Սանտա Բարբարա» հայտնի սերիալի մի քանի դրվագներում։ Նրան ժողովրդականություն է բերել է «Ծաղրածու-մարդասպանները տիեզերքից» (Killer Klowns From Outer Space) ամերիկյան ֆանտաստիկ կատակերգությունում կերտած դերը։