50-ամյա արմավիրցին կալանավորվել է՝ ՌԴ-ում իր ծանոթուհուն դիտավորությամբ սպանելու համար
International newsՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում ավարտվել է Ռուսաստանի Դաշնությունում տարիներ առաջ տեղի ունեցած դիտավորությամբ սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:
Իրականացված քննչական և դատավարական գործողությունների արդյունքում պարզվել են սպանության մի շարք հանգամանքներ, շարժառիթը:
Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ Արմավիրի մարզի 50-ամյա բնակիչը՝ գտնվելով Ռուսաստանի Դաշնության Լենինգրադի մարզի Տոսնոյի շրջանում, 2015թ. հոկտեմբերի 7-8-ն ընկած ժամանակահատվածում իր ծանոթուհու հետ անձնական խնդիրների պատճառով առաջացած վեճի ընթացքում՝ ապօրինաբար դիտավորությամբ նրան կյանքից զրկելու նպատակով, բութ առարկայով, պտուտակահանով և էլեկտրաշոկային զենքով բազմաթիվ հարվածներ է հասցրել մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքներ, որի հետևանքով կինը մահացել է: Կանխամտածված գործողություններից ստացած մարմնական վնասվածքների հետևանքով կինը մահացել է: Օրեր անց՝ հոկտեմբերի 12-ին, դին հայտնաբերվել է տարածաշրջանի կենցաղային թափոնների աղբանոցում՝ նավթամուղային խողովակաշարերի տեխնիկական վայրէջքի գծային հատվածում:
Շարունակությունը՝ ՀՂՈՒՄՈՎ