Ռոնալդուն երկրորդ ֆուտբոլիստն է, ով ազգային հավաքականի կազմում գերազանցել է 100 գոլի շեմը
SportՊորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն դուբլի հեղինակ դարձավ ՈՒԵՖԱ-ի Ազգերի լիգայի խմբային փուլի 2-րդ տուրի՝ Շվեդիայի ընտրանու դեմ խաղում:
35-ամյա Ռոնալդուի համար այս գոլերը դարձան 100-րդ և 101-րդը ազգային հավաքականում: Կրիշտիանուն դարձավ պատմության մեջ երկրորդ խաղացողը, ով100 գոլից ավել է խփել ազգային հավաքականում և առաջինը եվրոպական ֆուտբոլում:
Իրանցի Ալի Դայեին ամենաշատ գոլերն է խփել ազգային թիմի կազմում ՝ 109:
Ռոնալդուն Պորտուգալիայի ազգային հավաքականում իր նորամուտը նշել է 2003 թվական