«Մենք թշնամու համար մի բան ենք պատրաստել». ՀԱՄԱՍ-ն Իսրայելին բազմաթիվ զոհեր է խոստացել
International newsՊաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման քաղբյուրոյի ղեկավարի տեղակալ Սալեհ ալ-Արուրին ի պատասխան «Գազայի հատվածի դեմ ագրեսիայի սրման» նախազգուշացրել է Իսրայելին սպասվող «ռազմական ու աշխարհագրական տեսանկյունից աննախադեպ կորուստների» մասին: Al-Mayadeen (շտաբը Բեյրութում) համաարաբական հեռուստաալիքին սեպտեմբերի 8-ին տված հարցազրույցում ալ-Արուրին ասել է, որ Իսրայելի ամբողջ թիկունքը լինելու է ՀԱՄԱՍ-ի հաջորդ ռազմական գործողության մասը, և որ իսրայելցիների շրջանում շատ զոհեր են լինելու, գրում է eadaily.com կայքը:
«Մենք թշանամու համար մի բան ենք պատրաստել,-բազմանշանակ ասել է ալ-Արուրին,- հաջորդ դիմակայության արդյունքները (Իսրայելի հետ) կտարբերվեն ցանկացած նախորդ գործողության արդյունքներից, քանի որ շրջափակողներն աննախադեպ գին են վճարելու և ստիպված են լինելու մտնել նոր իրականություն»:
Նրա խոսքով` «հակամարտության կանոնները փոխվում են շրջափակողների (իսրայելցիներ) կողմից Գազայի հատվածի երկու միլիոն բնակիչների իրավունքների խախտման պատճառով»:
Իսրայելա-պաղեստինյան սահմանին գտնվող Գազայի հատվածը վերահսկվում է Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման կողմից: