12,5 միլիոն դոլար․ Բելգիայի Լեոպոլդ 3-րդի Bugatti-ն գնային ռեկորդ է սահմանել աճուրդում (տեսանյութ)
International newsԼոնդոնում տեղի ունեցած աճուրդի ժամանակ 1934 թվականի արտադրության Bugatti Type 59 սպորտային ավտոմեքենան ռեկորդային գնով է վաճառվել, գրում է luxurylaunches.com կայքը։
Աղբյուրը մանրամասնում է, որ սպորտային մեքենան վաճառքի է հանվել Կալիֆոռնիայում հիմնադրված Gooding & Company’s աճուրդի տան կողմից։ Նախատեսվում էր, որ աճուրդը դեռևս այս տարվա ապրիլին պետք է տեղի ունենար, սակայն կորոնավիրուսի համավարակի հետևանքով այն հետաձգվել էր։
Հայտնի է, որ մեքենան նախկինում պատկանել է Բելգիայի Լեոպոլդ 3-րդ միապետին։ Այն Երկրորդ համաշխարհային պատերազմից առաջ մրցարշավների ընթացքում լավագույն ցուցանիշներ գրանցած հազվադեպ մեքենաներից է եղել։
Նշվում է, որ ի վերջո մեքենայի գնորդն այն ձեռք է բերել ռեկորդային 12,5 միլիոն դոլարով։