Մոսկվայում Covid-19-ի դեմ պատվաստվել են ինֆեկցիոն հիվանդանոցների բժիշկները
International newsՄոսկվայում կորոնավիրուսի դեմ սկսել են պատվաստվել ինֆեկցիոն հիվանդանոցների բուժաշխատողները, հաղորդում է RUPTLY լրատվական գործակալությունը։
Պատվաստված բժիշկները հայտնել են, որ իրենց մոտ չեն եղել որևէ կողմնակի ազդեցություններ։
ՌԴ առողջապահության նախարար Միխայիլ Մուրաշկոն հայտարարել է, որ ռուսական Sputnik V պատվաստանյութի գրանցմանը հաջորդող փորձարկումներին մասնակցում է 40 հազար մարդ։
Կամավորները պատվաստանյութի երկրորդ ներարկումը կստանան 21 օր անց։
Ռուսական պատվաստանյութի փորձարկումները սկսվել էին հունիսի 16-ին։ Այն գրանցվել էր օգոստոսին։
Հիշեցնենք, որ արևմտյան մասնագետները վերապահումով են մոտենում ռուսական պատվաստանյութի անվտանգությանն ու արդյունավետությանը, քանի որ նախքան գրանցումն այն անցել է փորձարկումների միայն 2 փուլ։