Իսպանական El Pais-ը գրում է, որ հոլիվուդյան աստղ Սթիվեն Սիգալը արժանացել է էստոնական իշխանությունների անբարեհաճ վերաբերմունքին, այն բանի համար, որ զորակցություն է հայտնել Ռուսաստանին ու ՌԴ նախագահին, որի արդյուքում նրան զրկել են Augustiblus փառատոնի մասնակցության հրավերքից, որտեղ նախատեսված էր, որ աշխարահռչակ արտիստը կզարմացնի որպես բլյուզ-կատարող: Իսպանական պարբերականը նկատում է, որ Սթիվեն Սիգալն ավելի ու ավելի հազվադեպ է նկարահանվում ֆիլմերում, սակայն սրան զուգահեռ նրա անունն ավելի ու ավելի է հնչում քաղաքական ենթատեսքտ պարունակող տեղեկատվություններում, որոնցից առավել աղմկահարույցներից մեկն էլ հենց էստոնական Augustiblus բլյուզ-փառատոնի կազմակերպիչների` վերջինիս հրավերի հետկանչման որոշումն էր: նախատեսված էր, որ աշխարհահռչակ գերաստղը ելույթ կունենա փառատոնի ժամանակ ու դրանով և կհրավիրի ընդհանուր ուշադրություն փառատոնի նկատմամբ և կավելացնի փառատոնի եկամուտները: Սակայն, ռուսամետ քաղաքական կողմնորոշումը առաջ է բերել “ռուսական ներխուժումից տուժած” էստոնացիների դժգոհությունները տեղական ռոք աստղ Թոմաս մագիից մինչև երկրի ԱԳ նախարար Ուրմաս Պաետ և ստացվել է այն, ինչ ստացվել է: Ինքը Սիգալը էստոնական տեղական պարբերականներից մեկին տված հարցազրույցում Պուտինին համարել է մեր ժամանակների մեծագույն գործիչներից մեկը իսկ Ղրիմի միացումը ՌԴ-ին ծայրահեղ խելամիտ քայլ: Հենց այս հարցազրույցն էլ ամենայն հավանականությամբ, ինչպես նկատում է իսպանական պարբերականը, առիւթ է դարձել էստոնացիների դժգոհությունների համար:
Նկատենք, որ Սիգալն ակտիվորեն մասնակցում է “ռադիկալ” քաղաքական ձեռնարկներին ու արդեն քանի տարի է որպես կամավոր ծառայում է ոստիկանությանը կից կամավորական մի ստորաբաժանումում Արիզոնա նահանգում, որը տեղական ոստիկանապետի գլխավորությամբ սահմանային հսկողություն է իրականացնում անլեգալ միգրանտների մուտքը ԱՄՆ կանխելու համար: