Բեյրութի նավահանգստում ողբերգական պայթյունից մեկ ամիս անց խոշոր հրդեհ է բռնկվել (լուսանկար, տեսանյութ)
International newsՍեպտեմբերի 10-ին Բեյրութի նավահանգստում, որտեղ մեկ ամիս առաջ աղետալի պայթյուն էր տեղի ունեցել, խոշոր հրդեհ է բռնկվել: Այս մասին գրում է dailystar.com.lb կայքը:
Մինչդեռ Reuters գործակալությունը, վկայակոչելով իր թղթակցին, տեղեկացնում է, որ հրդեհը բռնկվել է նավահանգստի «դյութի ֆրի» գոտում:
Այժմ քաղաքի վրա ծխի ահռելի սյուն է բարձրանում: Դեպքի վայրում աշխատում են հրշեջները:
Հիշեցնենք, որ Բեյրութի նավահանգստում հզոր պայթյուն էր որոտացել օգոստոսի 4-ին: Հետաքննության նախնական տվյալներով՝ պայթյունը սկսվել էր նավահանգստի պահեստներում՝ հասնելով նաև ամոնիումի նիտրատի պահեստին, որն էլ պայթել և բռնկվել է: