Անօթևանը ներթափանցել է Էմինեմի տուն ու սպառնացել սպանել երգչին (լուսանկար)
CultureԱմերիկացի ռեփեր Էմինեմի (իրական անունը՝ Մարշալ Մեթերս)՝ Միչիգան նահանգի Քլինթոն Թաունշիփ շրջանում գտնվող տուն չարագործ է ներխուժել և սպառնացել սպանել երգչին, հայտնում է Detroit Free Press-ը։
«Էմինեմն արթնացել ու իր տանը մարդ է տեսել։ Սկզբում կարծել է, թե իր զարմիկն է այդտեղ․․․ տղամարդը հայտնել է, թե եկել է, որպեսզի սպանի երգչին։ Ռեփերը չի վախեցել, անտուն մարդուն մի քանի սենյակով դեպի թիկնապահների մոտ է տարել։ Ոստիկանները դեպքի վայր են ժամանել չարագործի և թիկնապահի միջև տեղի ունեցող կռվի պահին»,- ասվում է հայտարարությունում։
Ավելի ուշ հայտնի է դարձել, որ չարագործը առանձնատուն է ներթափանցել՝ աղյուսի միջոցով կոտրելով պատուհաններից մեկի ապակին։
Աղբյուրը մանրամասնում է, որ այս միջադեպը դեռևս ապրիլին է տեղի ունեցել, սակայն միայն այժմ՝ նախնական դատական լսումներից հետո է դրա մասին հայտնի դարձել։
Առանձնատուն անօրինական ներխուժման և ունեցվածքին վնաս հասցնելու համար մեղադրվում է ոմն Մեթյու Դևիդ Հյուզը։ Հայտնի է, որ դատարանում դեպքի առնչությամբ ցուցմունք է տվել կանչից հետո երգչի տուն հասած ոստիկանության աշխատակիցը։
Հարկ է նշել, որ ԱՄՆ-ում մասնավոր տարածք անօրինական ներթափանցումը ծանր հանցագործություն է համարվում, սակայն դատավորի կողմից Հյուզին տրամադրած փաստաբանը կարծում է, որ իր պաշտպանյալը կարող է հոգեբանական խնդիրներ ունենալ։
Դատական մյուս նիստը տեղի կունենա սեպտեմբերի 28-ին: