Հայտնի է երեկ Բեյրութում տեղի ունեցած նոր պայթյունի հնարավոր պատճառները
International newsԼիբանանի նախագահ Միշել Աունը հայտարարել է, որ հրդեհը, որը բռնկվել է արդեն քանդված Բեյրութի նավահանգստում, կարող է լինել դիվերսիայի, տեխնիկական սխալի կամ անփութության արդյունք: Այս մասին հայտնում է Reuters-ը ՝ հղում անելով նախագահի Twitter-ի էջում հրապարակված հայտարարությանը:
«Բոլոր դեպքերում պատճառը պետք է հնարավորինս շուտ հայտնի լինի, և հանցագործները պետք է պատասխանատվության ենթարկվեն»,-ասել է Լիբանանի նախագահը Գերագույն պաշտպանության խորհրդի հետ հանդիպմանը:
Ավելի վաղ հայտնել էինք, որ անցյալ ամիս Բեյրութի նավահանգստում տեղի ունեցած պայթյունի վայրի մերձակայքում գտնվող պահեստում կրկին հրդեհ է բռնկվել:
Հիշեցնենք, որ Բեյրութի նավահանգստում հզոր պայթյունը որոտացել է օգոստոսի 4-ին։ Պայթյունի արդյուքնում 180 մարդ է մահացել, հազարավոր մարդիկ վիրավորվել են, հազարավոր տներ ավերվել: