Ադրբեջանցի պատմաբանը Ռոնալդուին քննադատել է հայազգի Վարդան Սըրմաքեշի ընկերության արտադրած ժամացույցը կրելու համար (լուսանկարներ)
SportԱդրբեջանում հերթական անգամ Արցախի հարցով հիսթերիա բարձրացնելու առիթ են գտել, նշում է zen.yandex.ru-ն՝ մանրամասնելով, որ այժմ Ադրբեջանի «թշնամիների ցուցակում» են հայտնվել այնպիսի հայտնի մարդիկ, ինչպիսիք են երաժիշտ Էլթոն Ջոնը, ֆուտբոլիստ, «Ոսկե գնդակ»-ի հնգակի դափնեկիր Կրիշտիանու Ռոնալդուն և աշխարհի ֆուտբոլային լավագույն մարզիչներից մեկը` Ժոզե Մոուրինյոն:
Երկխոսության և զարգացման միջազգային դաշինքի նախագահ, Ադրբեջանի գիտաարտադրական ֆորումի փոխնախագահ, պատմական գիտությունների թեկնածու Նուշաբա Մամեդովան Twitter-ի իր միկրոբլոգում համաշխարհային աստղերին մեղադրել է միջազգային իրավունքը խախտելու` հայազգի գործարար Վարդան Սըրմաքեշի հայտնի Franck Muller ապրանքանիշի ժամացույցները կրելու համար:
Մամեդովան գրել է, որ Franck Muller-ի սեփականատեր Վարդան Սըրմաքեշը «ապօրինի կերպով այցելել է Ադրբեջանի շրջափակված տարածքներ և որ նրա գործունեության աջակցությունն այնպիսի հայտնիների կողմից, ինչպիսիք են Էլթոն Ջոնը, Կրիշտիանու Ռոնալուն և Ժոզե Մոուրինյոն, հանդիսանում է միջազգային իրավունքի խախտում»:
Շարունակությունը՝ ՀՂՈՒՄՈՎ