Չինաստանն ավելի շուտ կփակի TikTok-ը, քան այն հարկադրաբար ԱՄՆ-ին կվաճառի. Reuters
International newsՉինաստանի իշխանությունները նախընտրում են ԱՄՆ-ի տարածքում արգելափակել TikTok հավելվածը, քան թե այն հարկադրաբար վաճառել Միացյալ Նահանգներին:
Այս մասին գրում է Reuters-ը՝ վկայակոչելով երեք անանուն աղբյուրի, որոնց փոխանցմամբ՝ TikTok-ի հարկադրաբար վաճառքն ի ցույց կդնի դրա տիրոջ՝ չինական ByteDance ընկերության և Չինաստանի կառավարության թուլությունն ԱՄՆ իշխանությունների առաջ:
Սակայն ByteDanc-ում այս տեղեկությունը հերքել են՝ ընդգծելով, որ չինական իշխանությունները երբեք չեն առաջարկել փակել տեսածառայությունն ամերիկյան կամ որևէ այլ շուկայում:
ByteDance-ը TikTok-ի վաճառքի հարցով բանակցում է ամերիկյան կողմի գնորդների, այդ թվում՝ Microsoft-ի և Oracle-ի հետ: Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սպառնացել էր արգելել երկրի տարածքում հավելվածի հասանելիությունը, եթե այն ամերիկյան կողմին չվաճառվի: Թրամփը ByteDance-ին մինչև սեպտեմբերի կես վերջնաժամկետ է տվել գործարքն ավարտելու համար:
Ամերիկյան կողմի համոզմամբ՝ հավելվածն ամերիկացի օգտատերերի տվյալները փոխանցում է չինական իշխանություններին: