Բելառուսում բողոքի ցույցերին մասնակցելու համար ձերբակալվել է 32 մարդ
International newsԻշխանամետ հանրահավաքներին ուրբաթ օրը Բելառուսում մասնակցել է շուրջ 800, բողոքի ցույցերին՝ 450 մարդ։ Ձերբակալվել են չարտոնված իրադարձությունների 32 մասնակիցներ, հայտնում է Բելառուսի ՆԳՆ մամուլի ծառայությունը: «Ի պաշտպանություն խաղաղության, անվտանգության և հանգստության՝ երկրի 5 մարզերում անցկացվել է 12 զանգվածային միջոցառում: Դրանց մասնակցել է շուրջ 800 մարդ: Հանրապետության 3 մարզերում տեղի ունեցած 13 բողոքի ակցիաների մասնակիցների ընդհանուր թիվը չի գերազանցել 450 հոգին: Միևնույն ժամանակ, մայրաքաղաքում տեղի են ունեցել չարտոնված իրադարձություններ մի քանի վայրերում», - իր Տելեգրամ ալիքում ասել է ՆԳՆ խոսնակ Օլգա Չեմոդանովան: Նա նշել է, որ «միայն երեկ 32 մարդ է բերման ենթարկվել զանգվածային միջոցառումների վերաբերյալ օրենսդրությունը խախտելու համար»:
«Մենք դիմում ենք մեր երկրի քաղաքացիներին և հյուրերին: Մի՛ մասնակցեք չարտոնված հանրային միջոցառումներին: Դա անօրինական է: Չարտոնված հասարակական միջոցառումներին մասնակցության համար նախատեսված է վարչական կալանք՝ մինչև 15 օր ժամկետով, և քրեական պատասխանատվություն՝ մինչև 15 տարի ազատազրկմամբ», - ասել է վարչության մամուլի քարտուղարը: