Ֆրանսիայում կորոնավիրուսով վարակման մեկօրյա ռեկորդային ցուցանիշ է արձանագրվել
International newsՖրանսիայում վերջին մեկ օրում կորոնավիրուսով վարակման ռեկորդային 10 561 դեպք է արձանագրվել: РИА Новости-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնի է դառնում եվրոպական երկրի սանիտարական հարցերով գործակալության հրապարակած տվյալներից:
Հինգշաբթի երկրում արձանագրվել էր «Քովիդ-19»-ով վարակման 9843 դեպք: Իսկ վարակման մեկօրյա ցուցանիշն առաջին անգամ 10 000-ի շեմը գերազանցել է շաբաթ:
Համաճարակի ողջ ընթացքում Ֆրանսիայում արձանագրվել է վարակման 373 911 դեպք: Ընդհանուր առմամբ, մահացել է կորոնավիրուսով վարակված 30 910 մարդ, որոնցից 20 395-ը՝ հիվանդանոցներում: