Դավութօղլուն քննադատել է Էդողանին ու հրավիրել բանավեճի
International newsԹուրքիայի նախկին վարչապետ ու նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի նախկին թիմակից, նախկին արտգործանախարար, ապա և վարչապետ Ահմեթ Դավութօղլուն քննադատել է երկրի գործող իշխանություններին: Այս մասին հաղորդում է Ermenihaber-ը։
Դավութօղլուն ամիսներ առաջ իր հիմնադրած «Ապագա» կուսակցության համաժողովում թիրախավորել էր հատկապես կառավարության տնտեսական քաղաքականությունը: Ըստ նախկին վարչապետի՝ այդ քաղաքականության արդյունքում հանրապետության էմիթենտի դեֆոլտի երկարաժամկետ վարկանիշի կանխատեսումը նվազել է՝ հասնելով 25 տարի առաջվա ցուցանիշին, գնաճը հասել է 13 տոկոսի, ազգային արժույթի ռեկորդային արժեզրկում է գրանցվել, երիտասարդության շրջանում մեծացել է գործազրկությունը:
Դավութօղլուն պատրաստակամություն է հայտնել այս բոլոր խնդիրների վերաբերյալ բանավեճ ունենալ կառավարության անդամների ու անձամբ նախագահ էրդողանի հետ:
«Եթե նախագահ Էրդողանը, որպես «Արդարություն և զարգացում» կուսակցության նախագահ ցանկանա ինձ հետ բանավեճ վարել, դրան էլ եմ պատրաստ: Կպատասխանեմ նրա բոլոր մեղադրանքներին ու կներկայացնեմ այն բոլոր ոլորտների այլընտրանքային քաղաքականությունը, որոնցում նա սխալ ուղղությամբ է գնում»,- ասել է Թուրքիայի նախկին վարչապետը: