Հերթական «100 փաստ»-ին սպասենք հոկտեմբերի՞ն․ «Փաստ»
Analysis«Փաստ» օրաթերթը գրում է
«Փաստ» թերթի տեղեկություններով, վարչապետ Նիկոլ Փաշինյանը մտադիր է կազմակերպել իր հերթական ասուլիսը, որի ընթացքում կհրապարակի նոր՝ արդեն 5-րդ «100 փաստ»-ը ։ Թերթի կառավարական աղբյուրի փոխանցմամբ՝ ամենայն հավանականությամբ, ասուլիսը կլինի հոկտեմբերի առաջին տասնօրյակում: Այս ընթացքում համապատասխան օղակները զբաղված են փաստերի ի մի բերման գործընթացով։
Մեզ փոխանցեցին նաև, որ նոր «100 փաստ»-ի մեջ գլխավորապես ներառված և հանգամանալից ներկայացված են լինելու կորոնավիրուսային համավարակի շրջանում «հակահամաճարակային և հակաճգնաժամային միջոցառումների» շրջանակում իրականացված քայլերը։ Հանձնարարվել է հատուկ բացվածքով ներկայացնել, թե առանձին ոլորտներում ինչ կարգավորումներ ու աջակցություններ են տրամադրվել կառավարության կողմից, որպեսզի Փաշինյանն ասելիք ունենա։ Ի դեպ, ըստ մեր տեղեկությունների,զ ասուլիսը նախատեսվում է կազմակերպել հոկտեմբերի սկզբին այն հաշվարկով ու հույսով, որ կորոնավիրուսով հիվանդացության դեպքերը կհասնեն նվազագույնի, իսկ համավարակի երկրորդ ալիքը դեռևս սկսված չի լինի։
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում