Պուտինի և Լուկաշենկոյի բանակցությունները Սոչիում շարունակվում են 4 ժամ
International newsՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և բելառուս առաջնորդ Ալեքսանդր Լուկաշենկոյի բանակցությունները Սոչիում շարունակվում են արդեն մոտ 4 ժամ:
Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ վկայակոչելով ՌԴ նախագահի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովին, որը, պատասխանելով հարցին, թե արդյոք ավարտվել են ղեկավարների բանակցություններն, ասել է. «Ոչ»:
Ռուս և բելառուս առաջնորդների բանակցությունները սկսվել են երկուշաբթի 14:40-ին Սոչիում: Հանդիպման սկզբում Պուտինը հայտարարել էր, որ Ռուսաստանը հավատարիմ է մնում Բելառուսի հետ համաձայնություններին, այդ թվում և ՀԱՊԿ-ի շրջանակներում: Ռուս ղեկավարն ընդգծել է նաև, որ բելառուսներն ինքնուրույն պետք է կարգավորեն երկրում ստեղծված իրավիճակն՝ առանց արտաքին ճնշումների:
Բացի այդ, կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել Մինսկին տրամադրվելիք 1.5 մլրդ դոլարի պետական վարկի մասին: