Ման Սիթին հետաքրքրված է Խոսե Խիմենեսով ու պատրաստ է վճարել նրա հրաժարագինը
Sport«Մանչեսթեր Սիթին» շարունակում է քայլեր ձեռնարկել պաշտպանության գիծն ուժեղացնելու համար։
Marca-ն գրում է, որ անգլիական ակումբը հետաքրքրված է «Աթլետիկոյի» ուրուգվայցի պաշտպան Խոսե Խիմենեսի ծառայություններով։
Ավելին, աղբյուրը պնդում է, որ «Ման Սիթին» պատրաստ է վճարել ֆուտբոլիստի հրաժարագինը, որը կազմում է 120 միլիոն եվրո։ Սակայն թե՛ Խիմենեսը, թե՛ «Աթլետիկոն» դեմ են տրանսֆերին։
Պաշտպանության կենտրոնն ուժեղացնելու տարբերակների մեջ «քաղաքայինները» շարունակում են քննարկել նաև «Նապոլիի» պաշտպան Կալիդու Կուլիբալիի տարբերակը։