Թուրքիայում 106 զինծառայող է ձերբակալվել. նրանք կասկածվում են ահաբեկչական համարվող գյուլենական «Ֆեթո» շարժման հետ համագործակցության համար
International newsԹուրքիայի 34 նահանգներում իրավապահ ուժերի հատուկ գործողության շրջանակներում ձերբակալվել է 106 զինծառայող, որոնցից 82-ը` գործող, երկրում ահաբեկչական համարվող գյուլենական «Ֆեթո» շարժման հետ համագործակցելու կասկածանքով: Այս մասին գրում է «Անադոլու» գործակալությունը:
Ստամբուլի գլխավոր դատախազության կողմից իրականացված հետաքննության շրջանակներում կալանքի հրամանագրեր են արձակվել 132 կասկածյալի համար. նրանցից 82-ը գործող ծառայողներ են, 50-ը հեռացվել են Թուրքիայի զինված ուժերից և թոշակի անցել՝ «Ֆեթո»-ի տարբեր կառույցներում ներգրավվածության կասկածանքով:
Կասկածյալներից 106-ը բերման են ենթարկվել: Մյուս 26-ին բերման ենթարկելու համար սկսված գործողությունները ընթացքի մեջ են:
Շարունակությունը՝ ՀՂՈՒՄՈՎ