Վիճաբանություն-ծեծկռտուք՝ Կոտայքի մարզում
SocietySHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ոստիկանության Կոտայքի բաժնի հետաքննչական բաժանմունքում ՀՀ քր. օր-ի 258 հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ՝ սեպտեմբերի 16-ին Կոտայքի մարզում տեղիի ունեցած վիճաբանություն-ծեծկռտուք և խուլիգանության դեպքի փաստով։
Այդ օրը, ժամը 20։40-ի սահմաններում «Աբովյան» բժշկական կենտրոնից ոստիկանության Կոտայքի բաժին ահազանգ է ստացվել, որ «ձախ վերին ծնոտի բութ տրավմա, աջ անրակի կոտրվածք՝ տեղաշարժով, ուղեղի ցնցում՝ հարցականով» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են մեկնել ոստիկանության Կոտայքի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արամ Ղազարյանի գլխավորությամբ։
Ոստիկանները պարզել են, որ վիրավորը Աբովյան քաղաքի բնակիչ՝ 32-ամյա Լևոն Ե-ն է, ով բժիշկներին հայտնել է, որ ոչինչ չի հշում, թե ինչպես և ինչ պայմաններում է մարմնական վնասվածքներ ստացել։
Շարունակությունը՝ ՀՂՈՒՄՈՎ