«Կապույտ լուսին»․ այս տարվա հոկտեմբերին երկու անգամ լիալուսին կլինի (լուսանկարներ)
International newsԱշխարհի բոլոր ժամային գոտիներում այս տարվա հոկտեմբերին հնարավոր կլինի ականատես լինել «Կապույտ լուսին» (Blue Moon) կոչվող բնական երևույթին, ինչը նշանակում է, որ երկնքում մեկ ամսվա մեջ երկու անգամ լիալուսին կհայտնվի, հայտնում է Daily Mail պարբերականը։
Աղբյուրը մանրամասնում է, որ առաջին լիալուսինը երկնքում հնարավոր կլինի տեսնել հոտեմբերի 1-ին, մյուսը 31-ին՝ Հելոուինի տոնակատարության օրը։
Հայտնի է, որ այս երևույթը տեղի է ունենում 19 տարվա ընթացքում մեկ անգամ, ինչը նշանակում է, որ հաջորդ անգամ այն 2039 թվականի հոկտեմբերի 31-ին տեղի կունենա։
Այս իրողությունը կարելի է բացառիկ համարել, քանի որ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո սա լինելու է առաջին դեպքը, երբ լիալուսինն աշխարհի բոլոր կողմերից տեսանելի լինի։
Չնայած այս երևույթի անվանը՝ լիալուսինը կապույտ գույն չի ունենա, իսկ նման գունավորմամբ լուսանկարները հիմնականում ստանում են տեսախցիկի կապույտ էկրանի կամ ֆիլտրերի միջոցով։