Մյանմայում երկգլխանի երեխա է ծնվել (լուսանկարներ)
International newsՄյանմայի մայրաքաղաք Նայպյիդաուում երկգլխանի տղա է ծնվել, գրում է korrespondent.net կայքը՝ հղում տալով երկրի Առողջապահության նախարարության հայտարարությանը։
Աղբյուրը մանրամասնում է, որ նորածնի մայրը 29-ամյա Սանդա Մինն է։ Նշվում է, որ երեխան ծնվել է մայրաքաղաքի շրջանային հիվանդանոցներից մեկում, որից հետո նրան ուղարկել են մանկաբուժական մասնագիտացված բժշկական հաստատություն։
Տղայի վիճակի մասին գերատեսչությունը տեղեկություն չի հայտնել։