Ուսուցիչը սխալ պատասխանի համար ծեծելով սպանել է աշակերտուհուն
International newsOriental Daily-ն հայտնում է, որ Չինաստանի Սիչուան նահանգում մաթեմատիկայի ուսուցիչը ծեծի է ենթարկել տարրական դպրոցի մի աշակերտուհու՝ իր երկու հարցերին սխալ պատասխանելու համար: Ուսուցիչը նախ աղջկան ծնկի էր բերել դասասենյակում և հարվածներ տեղացել գլխին: Ըստ աղջկա՝ նույն դասարանում սովորող երկվորյակ քրոջ վկայության՝ պատժի ընթացքում աղջիկը չի կարողացել անգամ ոտքի կանգնել: Գրեթե երեք ժամ անց աղջկա ինքնազգացողությունը վատացել է։ Նրան տեղափոխել են հիվանդանոց, բայց երեխային փրկել չեն կարողացել։ Աղբյուրը հայտնում է, որ աշակերտները վախենում էին հաճախել այս ուսուցչի դասերին, քանի որ նա հաճախ էր դիմում ֆիզիկական պատժի:
Շարունակությունը՝ ՀՂՈՒՄՈՎ