6 մլն դոլար. Sotheby’s-ն աճուրդի կհանի փողոցային նկարիչ Բենքսի կտավը (լուսանկարներ)
CultureՄիջազգային խոշորագույն Sotheby’s աճուրդի տունը ավելի քան 6 մլն դոլարով աճուրդի կհանի Մեծ Բրիտանիայից Բենքսի կեղծանունով փողոցային նկարչի Show Me The Monet («Ցույց տուր ինձ Մոնեին») կտավը, գրում է The Guardian-ը։
Նշվում է, որ վաճառվելու դեպքում կտավը կդառնա արտիստի ամենաթանկ արվեստի գործը։
Բենքսին կտավը ստեղծել է 2005 թվականին՝ ոգեշնչվելով ֆրանսիացի գեղանկարիչ Կլոդ Մոնեի Bridge over the pond with water lilies հայտնի աշխատանքով: Իր աշխատանքում Բենքսին Մոնեի նկարի վրա ավելացրել է գնումների սայլակներ և այլ առարկաներ։
Աշխատանքը բրիտանական Sotheby's-ի պատկերասրահներում կցուցադրվի մինչև սեպտեմբերի 19-ը: Այնուհետև կտավը ցուցադրության նպատակով կուղևորվի Նյու Յորք և Հոնկոնգ, ապա կվերադառնա Լոնդոն և աճուրդի կհանվի ավելի քան 6 մլն դոլարով։