Ո՞ր 3 երկրների հետ է Ռուսաստանն այսօրվանից վերսկսում ավիահաղորդակցությունը
International newsՌուսաստանը սեպտեմբերի 21-ից մասամբ վերսկսում է ավիահաղորդակցությունը Բելառուսի, Ղազախստանի և Ղրղզստանի հետ, հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը՝ մանրամասնելով, որ համապատասխան որոշումը հրապարակել է կորոնավիրուսային համավարակի դեմ պայքարի օպերատիվ շտաբում:
Որոշումը նախօրեին ստորագրել է ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը: Հայտնի է, որ չվերթներն իրականացվելու են շաբաթական մեկ անգամ։ Մինչդեռ սեպտեմբերի 27-ից վերականգնվելու են դեպի Սեուլ չվերթները:
ՌԴ իշխանությունները միջազգային ավիահաղորդակցությունը դադարեցրել էին մարտի վերջին, սակայն օգոստոսի մեկից սկսած՝ աստիճաբանար սկսել են վերականգնել միջազգային չվերթների մի մասը: Ներկայում ՌԴ-ն չվերթներ է իրականացնում դեպի Մեծ Բրիտանիա, Թուրքիա, Տանզանիա, Շվեյցարիա, Եգիպտոս, Մալդիվներ և ԱՄԷ:
Շարունակությունը՝ ՀՂՈՒՄՈՎ