8 ժամ պարել եմ վարչապետի որդու հետ և նույնիսկ չեմ իմացել, որ նա վարչապետի որդին է․Ռիչարդ Մադլենյանը՝ Աշոտ Փաշինյանի մասին
InterviewՀարցազրույց օպերային երգիչ, երգահան Ռիչարդ Մադլենյանի հետ: Այս մասին գրում է Tiv1.am-ը:
Ըստ Ձեզ, որքանո՞վ է ընդունելի մարդուն (թեկուզ պաշտոնյայի որդուն) պարելիս նկարելը և քաղաքական նպատակներով այն տարածելը։
-Ընդհանրապես, մարդուն գաղտնի նկարելը, որևէ նպատակով օգտագործելու համար, անբարոյականություն է:
Հասարակության արձագանքը նման դեպքերում ինչպիսի՞ն պետք է լինի:
-Խելացի և զարգացած հասարակության դիրքորոշումը նկարողի հանդեպ պետք է լինի պատժիչ: Բայց քանի որ մենք դեռ շատ հեռու ենք խելացի և զարգացած հասարակություն կոչվելուց, դրա համար մեզ մոտ տուժում է նկարվողը, ոչ թե նկարողը:
Ըստ Ձեզ, պաշտոնյայի որդին կաշկանդվա՞ծ է լինել իրեն նախընտրելի վայրում, լսել և պարել նախընտրելի երաժշտության ներքո:
-Յուրաքանչյուր մարդ ազատ ընտրության իրավունք ունի ցանկացած հարցում՝ առավել ևս եթե այն չի վնասում որևէ մեկին: Եվ մի փոքր հավելում, 39 տարի ապրում եմ Հայաստանում և առաջին անգամ եմ մասնակցում մի միջոցառման, որտեղ 8 ժամ պարել եմ վարչապետի որդու հետ և նույնիսկ չեմ իմացել, որ նա վարչապետի որդին է: Դրա համար ես ծափահարում եմ Աշոտ Փաշինյանին նման զուսպ պահվածքի համար:
Շարունակությունը՝ ՀՂՈՒՄՈՎ