Հնագետները Եգիպտոսում հայտնաբերել են ավելի քան 2500 տարի առաջ թաղված 27 դագաղ (լուսանկարներ)
CultureԵգիպտոսում հայտնաբերվել է 27 դագաղ, որոնք թաղվել են ավելի քան 2500 տարի առաջ, ինչը, ինչպես ենթադրվում է, իր տեսակի մեջ ամենամեծ գտածոն է: Այս մասին գրում է Daily Mail պարբերականը:
Անհավանական գտածոն հայտնաբերել են Կահիրեի մերձակայքում գտնվող հին Սաքքարա նեկրոպոլիսում աշխատող հնագետները:
Այս ամսվա սկզբին հայտնաբերվել էր դեռևս 13 դագաղ, հետագա աշխատանքների ընթացքում հայտնաբերվել է ևս 14-ը:
«Նախնական ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ այդ դագաղներն ամբողջությամբ փակ են և չեն բացվել սկսած այն պահից, ինչ թաղվել են»,- ասված է Եգիպտոսի հնությունների հարցով նախարարության տարածած հաղորդագրությունում։
Ենթադրվում է, որ գտածոն իր տեսակի մեջ ամենամեծն է, և նախարարության հայտարարության մեջ ասվում է, որ իրենք հույս ունեն շուտով «ավելի շատ գաղտնիքներ» բացահայտել հայտնաբերվածի վերաբերյալ:
Փայտե դագաղների կողքին հնագիտական թիմը հայտնաբերել է նաև ավելի փոքր արձաններ և իրեր: