«Շատ հոգատար հայր է». Գուրգեն և Իննա Դաբաղյանների դստեր պատվին կազմակերպված խնջույքն ու դրան նախորդած դժվար փուլը
InterviewԵրգիչ Գուրգեն Դաբաղյանն ու կինը` Իննան, արդեն երկու ամիս է` վայելում են ծնող լինելու բերկրանքը, թեև նախընտրել էին դա գաղտնի պահել, ու լուրը հայտնեցին երեխայի՝ երկու ամսական դառնալու օրը: Զույգն առաջնեկին տվել է Գուրգենի մայրիկի անունը՝ Շուշաննա:
Իննան Tert.am Life–ին է տրամադրել Շուշաննայի երկու ամսականի առթիվ կազմակերպված խնջույքի լուսանկարները, խոսել խնջույքի, Գուրգենի և փոքրիկի առաջին հանդիպման, իր հույզերի և հաղթահարած դժվարությունների մասին:
Զույգն այժմ Ռուսաստանում է, Իննան ասաց, որ կոնկրետ օր դեռ չգիտեն, բայց շուտով Հայաստան կվերադառնան:
Զույգի տեղադրած տեսնյութերից շատերի մոտ տպավորություն է ստեղծվել, որ երեխան նոր է դուրս գրվել հիվանդանոցից, բայց Իննան ասաց, որ այդպես չէ: «Պարզապես նպատակահարմար գտանք միայն հիմա հայտնել, որ երեխա ենք ունեցել,- ասաց նա և հավելեց, որ երեխայի երկու ամսական դառնալու առթիվ կազմակերպված խնջույքն իր պատճառներն ունի,- Քանի որ ճանապարհաները փակ էին և Գուրգենի ծնողները չէին կարողանում գալ, որոշեցինք սպասել նրանց: Այդ պատճառով է, որ խնջույք կազմակերպեցինք երկու ամսականի առթիվ»:
Իննայի խոսքով` Գուրգենն ու Շուշաննան հանդիպել են, երբ իրենք արդեն հիվանդասենյակում են եղել: «Գուրգենը միարժամանակ անհանգիստ ու երջանիկ էր: Երբ առաջին անգամ տեսավ երեխային, վախենում էր գրկել, հիմա արդեն նորմալ գրկում է: Շուշաննան Գուրգենին շատ նման է: Գուրգենը շատ հոգատար հայր է, երեխայի խնամքի հարցում ինձ օգնում է»,-ասաց Իննան:
Նա նշեց, որ հիմա իրենց ամբողջ օրը Շուշաննան է լցնում. «Շուշաննայից, այսպես ասած, չենք կշտանում: Անընդհատ խաղում ենք իր հետ, պտտվում շուրջը: Ակտիվ երեխա է, բայց այնպես չէ, որ շատ է լաց լինում: Գուրգենը մինչև երեխայի ծնունդը եկավ Ռուսաստան, երեխայի համար ամեն ինչ միասին ընտրեցինք: Դեռ ամեն ինչ նոր է, բայց արդեն զգում եմ, որ երեխայի համար ավելի շատ եմ գնումներ անում, քան իմ»:
Ըստ Իննայի` Շուշաննայի ծնունդն իրենց կյանքում շատ բան է փոխել: «Երեխայի ծնվելուց առաջ դու պատասխանատու ես միայն քեզ համար, նրա ծննդից հետո պատասխանատու ես նաև նրա կյանքի համար, անում ես ամեն ինչ, որ երեխադ երջանիկ լինի: Նույնիսկ կան բաներ, որոնք ինքդ քեզ համար չես կարող անել, բայց անում ես երեխայիդ համար: Նրա փոքրիկ քերծվածքը կարող է քեզ վշտացնել, փոքրիկ հաջողությունը` երջանկացնել: Ծնող լինելը, իսկապես, շատ պատասխանատու է, դրան պետք է պատրաստ լինել»,-ասաց նա:
20-ամյա Իննան ընդգծեց, որ ինքը պատրաստ էր այդ պատասխանատվությանը, հակառակ դեպքում չէր գնա այդ քայլին: «Սկբնական շրջանում ցանկանում էի հատուկ գրքեր կարդալ երեխաների խնամքի մասին, հետո հասկացա, որ մեծերի խորհուրդներն ավելի կարևոր են, քանի որ նրանք մեծ փորձ ունեն: Թե՛ իմ, թե՛ Գուրգենի մայրիկներն օգնում են երեխայի խնամքի հարցում,-ասաց նա` նշելով, որ իր մոտ հետծննդաբերական դեպրեսիա ասվածը չի եղել,-Չեմ կարող ասել` ինչու չի եղել, կարող է նաև կախված լինել այն հանգամանքից, որ ես պատրաստ էի ծնող դառնալ»:
Իննան վերհիշեց, որ հղիության շրջանում Գուրգենից հեռու գտնվելը բավականին բարդ էր. «Բարդ էր այդ շրջանում միմյանից հեռու գտնվելը, բայց ամեն ինչ հաղթահարեցինք համբերությամբ: Մի փոքր այլ զգացողություններ էին, բայց, հուրախություն մեզ, կարողացանք հաղթահարել բոլոր դժվարությունները»:
Հարցին՝ ինքն ու Գուրգենը շա՞տ են վիճում, Իննան պատասխանեց. «Ցանկացած զույգի կյանքում էլ փոքրիկ վեճերն անխուսափելի են: Միմյանց հանդեպ փոխհամաձայնության և փոխըմբռնման դեպքում այդ ամենը հեշտ հաղթահարվում է: Կարելի է ասել, որ մենք արագ ենք հաշտվում: Չեմ կարող ասել`ավելի շատ ես եմ առաջին քայլն անում, թե՞ Գուրգենը, ամեն ինչ իրավիճակից է կախված»:
Շարունակությունը՝ ՀՂՈՒՄՈՎ